Հոդված 26
Հոդված 26
1. Երբ ՄՃՓ գրքույկի կիրառմամբ փոխադրման մի մասը կատարվում է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ չհանդիսացող պետության տարածքով, ապա ՄՃՓ գործողությունը դադարեցվում է ճանապարհի այդ հատվածում: Այդ դեպքում այն Պայմանավորվող կողմի մաքսային մարմինները, որի տարածքով այնուհետև շարունակվում է փոխադրումը, ընդունում են ՄՃՓ գրքույկը ՄՃՓ գործողության վերսկսման համար պայմանով, որ մաքսային կնիքները և կապարակնիքները և/կամ տարբերանշանները վնասված չեն:
2. Նույն դրույթը կիրառվում է երթուղու այն մասի նկատմամբ, որում ՄՃՓ գրքույկը չի օգտագործվում Պայմանավորվող կողմի տարածքում գրքույկի տիրոջ կողմից մաքսային տարանցիկ ավելի պարզ ընթացակարգերի գոյության հետ կապված, կամ երբ մաքսային տարանցիկ կարգի կիրառումը անհրաժեշտ չէ:
3. Այդ դեպքերում մաքսատները, որտեղ ՄՃՓ գործողությունը դադարեցվել է կամ վերսկսվել, կդիտվեն որպես միջանկյալ մաքսատներ, համապատասխանաբար երկիր ներմուծելու կամ արտահանելու դեպքում: