Անցնել բովանդակությանը

Հոդված 56

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 56

1959 թվականի ՄՃՓ Կոնվենցիայի գործողության դադարեցումը

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից այն վերացնում և փոխարինում է Պայմանավորվող կողմերի միջև 1959 թվականի՝ ՄՃՓ Կոնվենցիան:

2. 1959 թվականի՝ ՄՃՓ Կոնվենցիայի պայմաններին համապատասխան, ճանապարհային տրանսպորտային միջոցների և բեռնարկղերի վերաբերյալ տրված թույլտվության մասին վկայագրերը սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմերի կողմից ընդունվում են դրանց գործողության ժամկետի կամ դրա ցանկացած երկարաձգման ընթացքում մաքսային կնիքներով և դրոշմներով բեռների փոխադրման համար, պայմանով, որ նման տրանսպորտային միջոցները և բեռնարկղերը նախկինի պես համապատասխանում են այն պահանջներին, որոնց համաձայն դրանք նախնական ձևով թույլատրվել են փոխադրումներ իրականացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։