Հոդված 62
Հոդված 62
Վերանայման համաժողով
1. Պայմանավորվող կողմ հանդիսացող ցանկացած պետություն կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հղված ծանուցման միջոցով խնդրել համաժողով հրավիրել սույն Կոնվենցիան վերանայելու նպատակով:
2. Վերանայման համաժողովը, որտեղ հրավիրվում են բոլոր Պայմանավորվող կողմերը և 52-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված բոլոր պետությունները, հրավիրում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, եթե Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցման օրվանից վեց ամսվա ընթացքում Պայմանավորվող կողմեր հանդիսացող պետությունների առնվազն քառորդը տեղեկացնում են նրան այդ խնդրանքի հետ իրենց համաձայնության մասին:
3. Վերանայման համաժողովը, որտեղ հրավիրվում են բոլոր Պայմանավորվող կողմերը և 52-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված բոլոր պետությունները, հրավիրում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը` նման խնդրանք ստանալով Վարչական կոմիտեի կողմից: Վարչական կոմիտեն որոշում է ընդունում այն մասին, արդյոք կարելի է դիմել նման խնդրանքով Կոմիտեի նիստին ներկա գտնվողների և քվեարկողների մեծամասնությամբ:
4. Եթե սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան համաժողով է հրավիրվում, ապա Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ծանուցում է այդ մասին բոլոր Պայմանավորվող կողմերին և դիմում է նրանց խնդրանքով եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, որոնց քննարկումը համաժողովում ցանկալի է նրանց համար: Համաժողովի բացումից առնվազն երեք ամիս առաջ Գլխավոր քարտուղարը հաղորդում է բոլոր Պայմանավորվող կողմերին համաժողովի նախնական օրակարգը, ինչպես նաև այդ առաջարկությունների տեքստերը: