Հոդված 13
Հոդված 13
1. Սույն գլխի «ա» և «բ» բաժինների դրույթների գործողության ներքո հայտնվելու համար բեռնարկղերը պետք է կառուցված լինեն 7-րդ հավելվածի 1-ին մասում սահմանված պայմաններին համապատասխան, և փոխադրման համար պետք է թույլտվություն ստանան այդ նույն հավելվածի 2-րդ մասում նախատեսված ընթացակարգին համապատասխան:
2. Բեռների փոխադրման թույլտվություն ստացած մաքսային կնիքներով և կապարակնիքներով բեռնարկղերը՝ բեռնարկղերին վերաբերող 1956 թվականի մաքսային Կոնվենցիային, Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո վերոհիշյալ Կոնվենցիայից բխող համաձայնագրերին, բեռնարկղերին վերաբերող 1972 թվականի մաքսային Կոնվենցիային կամ ցանկացած միջազգային ակտին համապատասխան, որոնք կարող են փոխարինել կամ փոփոխել այդ վերջին Կոնվենցիան, դիտվում են որպես վերոհիշյալ 1-ին կետի դրույթներին համապատասխանող և փոխադրման համար պետք է ընդունվեն ՄՃՓ ընթացակարգի պահպանմամբ, առանց նոր թույլտվության: