Անցնել բովանդակությանը

Հոդված 57

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 57

Վեճերի կարգավորում

1. Սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու և ավելի Պայմանավորվող կողմերի ցանկացած վեճ պետք է, ըստ հնարավորության, լուծվի վիճող կողմերի միջև բանակցությունների կամ կարգավորման այլ միջոցներով:

2. Սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու և ավելի Պայմանավորվող կողմերի ցանկացած վեճ, որը չի կարող լուծվել սույն հոդվածի 1-ին կետում նկարագրված միջոցներով, Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով փոխանցվում է արբիտրաժային դատարանին: Դատարանի կազմը ձևավորվում է հետևյալ կերպ. վեճի յուրաքանչյուր մասնակից նշանակում է մեկ իրավարար, իսկ այդ իրավարարները նշանակում են իրավարարի, որը դառնում է նախագահ: Եթե հարցում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում մասնակիցներից որևէ մեկը իրավարար չի նշանակել կամ իրավարարները չեն կարողացել ընտրել նախագահ, կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին` արբիտրաժային դատարանի նախագահ կամ իրավարար նշանակելու խնդրանքով:

3. 2-րդ կետի դրույթներին համապատասխան նշանակված արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր ուժ ունի վիճող կողմերի համար:

4. Արբիտրաժային դատարանը սահմանում է ընթացակարգի իր կանոնները:

5. Արբիտրաժային դատարանի որոշումները ընդունվում են ձայների մեծամասնությամբ:

6. Ցանկացած տարաձայնություն, որը կարող է ծագել վիճող կողմերի միջև արբիտրաժային որոշման մեկնաբանման և կիրառման վերաբերյալ, ցանկացած կողմ կարող է փոխանցել այն արբիտրաժային դատարանի քննությանը, որն ընդունել է այդ որոշումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։