Հոդված 16
Հոդված 16
Երբ ՄՃՓ գործողությունը կատարվում է ճանապարհային տրանսպորտային միջոցով կամ տրանսպորտային միջոցների կազմով, ապա դրանց վրա պետք է ամրացված լինեն «TIR» գրությամբ ուղղանկյուն ցուցանակներ, որոնք համապատասխանում են սույն Կոնվենցիայի 5-րդ հավելվածում շարադրված պահանջներին. ցուցանակներից մեկը ամրացվում է ճանապարհային տրանսպորտային միջոցի կամ տրանսպորտային միջոցների կազմի առջևի մասում, իսկ մյուս նման ցուցանակը՝ հետևի մասում: Այդ ցուցանակները պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի լավ տեսանելի լինեն: Դրանք պետք է հանովի լինեն կամ կառուցված և տեղադրված լինեն այնպես, որպեսզի դրանք հնարավոր լինի շրջել, ծածկել, ծալել կամ այլ կերպ ցուցադրել, որ տվյալ փոխադրումը առնչություն չունի ՄՃՓ ընթացակարգի հետ (ECE/TRANS/17/Amend. 16, ուժի մեջ է մտել 1994թ. հունիսի 24-ին):