Անցնել բովանդակությանը

Հոդված 60

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 60

1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հավելվածներում ուղղումներ մտցնելու հատուկ ընթացակարգը

1. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հավելվածներում առաջարկված ցանկացած ուղղում, որը քննության է առնվել 59-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, ուժի մեջ է մտնում դրա ընդունման ժամանակ Վարչական կոմիտեի հաստատած ժամկետում, եթե նույն ժամանակ Վարչական կոմիտեի կողմից հաստատած ավելի վաղ ժամկետից առաջ, Պայմանավորվող կողմեր հանդիսացող պետությունների մեկ հինգերորդը կամ հինգը, ընդ որում նկատի է առնվում այդ թվերից պակասը, չի տեղեկացնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այն մասին, որ նրանք առարկում են ուղղման դեմ: Սույն կետում հիշատակված ժամկետների սահմանումը Վարչական կոմիտեի կողմից իրականացվում է ներկա գտնվողների և քվեարկողների երկու երրորդի մեծամասնությամբ (ECE/TRANS/17/Ameոd. 19, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 17-ին):

2. Վերոհիշյալ 1-ին կետում շարադրված ընթացակարգին համապատասխան ընդունված ցանկացած ուղղում ուժի մեջ մտնելու դեպքում բոլոր Պայմանավորվող կողմերի համար փոխարինում է ցանկացած նախկին դրույթի, որին վերաբերում է այդ ուղղումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։