Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

1. ՄՃՓ ընթացակարգի պահպանմամբ բեռների փոխադրման համար օգտագործվող ճանապարհային տրանսպորտային միջոցի, տրանսպորտային միջոցների կազմի կամ բեռնարկղի ժամանակավոր ներմուծման դեպքում չի պահանջվում հատուկ մաքսային փաստաթուղթ: Ճանապարհային տրանսպորտային միջոցի, տրանսպորտային միջոցների կազմի կամ բեռնարկղի համար որևէ երաշխիք չի պահանջվում:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն խոչընդոտում Պայմանավորվող կողմին պահանջելու նշանակման մաքսատանը իր ազգային կանոնակարգերով նախատեսված ձևականությունների կատարում` ՄՃՓ գործողության ավարտից հետո ճանապարհային տրանսպորտային միջոցը, տրանսպորտային միջոցների կազմը կամ բեռնարկղը դուրս բերելը ապահովելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։