Հոդված 54
Հոդված 54
Չեղյալ հայտարարումը
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով:
2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից նման ծանուցում ստանալու օրվանից 15 ամիս հետո:
3. ՄՃՓ գրքույկների վավերականությունը, որոնք, մինչև չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու ժամկետը, ձևակերպման համար ընդունվել են ուղարկող երկրի մաքսատան կողմից, չի շոշափվում այդ չեղյալ հայտարարման կողմից և երաշխավորային միավորումների երաշխավորությունը ուժի մեջ է մնում սույն Կոնվենցիայի պայմաններին համապատասխան: