Հոդված 58
Հոդված 58
Վերապահումներ
1. Յուրաքանչյուր պետություն կարող է սույն Կոնվենցիայի ստորագրման կամ վավերացման կամ դրան միանալու պահին հայտարարել, որ այն չի համարում իրեն պարտավորված սույն Կոնվենցիայի 57-րդ հոդվածի 2-ից 6-րդ կետերով: Մյուս Պայմանավորվող կողմերը պարտավորված չեն լինի այդ կետերով նման վերապահում կատարած Պայմանավորվող կողմի նկատմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, վերապահում արած յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այդ վերապահումը` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով:
3. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված վերապահումների, որևէ այլ վերապահում սույն Կոնվենցիայի վերաբերյալ չի թույլատրվում: