Հոդված 19
Հոդված 19
Բեռները և ճանապարհային տրանսպորտային միջոցը, տրանսպորտային միջոցների կազմը կամ բեռնարկղը պետք է ներկայացվեն ուղարկման վայրի մաքսատանը ՄՃՓ գրքույկի հետ միասին: Ուղարկման երկրի մաքսային մարմինները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն` համոզվելու բեռնային մանիֆեստի ճշտության մեջ և մաքսային կնիքներ և կապարակնիքներ դնելու կամ իրավասու անձանց կողմից պատշաճ ձևով հիշյալ մաքսային մարմինների պատասխանատվության ներքո դրված մաքսային կնիքների և կապարակնիքների հսկողության համար: