Հոդված 44
Հոդված 44
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ արտոնություններ է տրամադրում շահագրգիռ երաշխիքային միավորումներին.
ա) սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից գանձվող գումարների վճարման համար անհրաժեշտ արժույթի փոխանցման վերաբերյալ, և
բ) երաշխիքային միավորումներին նրանց թղթակիցներ կամ միջազգային կազմակերպություններ հանդիսացող օտարերկրյա երաշխիքային միավորումների կողմից ուղարկվող ՄՃՓ գրքույկների բլանկների վճարման համար անհրաժեշտ արժույթի փոխանցման վերաբերյալ: