Հոդված 59
Հոդված 59
Սույն Կոնվենցիայում ուղղումներ մտցնելու կարգը
1. Ուղղումները սույն Կոնվենցիայում, այդ թվում դրա հավելվածում կարող են կատարվել ցանկացած Պայմանավորվող կողմի առաջարկությամբ սույն հոդվածում սահմանված ընթացակարգին համապատասխան:
2. Սույն Կոնվենցիայում առաջարկված ցանկացած ուղղում քննության է առնվում բոլոր Պայմանավորվող կողմերից բաղկացած Վարչական կոմիտեի կողմից 8-րդ հավելվածում շարադրված ընթացակարգի կանոններին համապատասխան: Վարչական կոմիտեի նիստում քննության առնված կամ մշակված և Կոմիտեի նիստին ներկա գտնվողների և քվեարկողների երկու երրորդի մեծամասնության կողմից հավանություն ստացած ցանկացած նման ուղղում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվում է Պայմանավորվող կողմերի ընդունման համար (ECE/TRANS/17/Amend. 19, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 17-ին):
3. Բացառությամբ 60-րդ հոդվածում նախատեսված դեպքերի, նախորդ կետին համապատասխան ուղարկված ցանկացած ուղղում բոլոր Պայմանավորվող կողմերի համար ուժի մեջ է մտնում առաջարկվող ուղղման մասին ծանուցման օրվանից հետո տասներկուամսյա ժամանակաշրջանից երեք ամիս հետո, եթե այդ ժամկետի ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Պայմանավորվող կողմ հանդիսացող որևէ պետությունից չի ստացել առաջարկված ուղղման դեմ որևէ առարկություն:
4. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթներին համապատասխան ներկայացված առաջարկված ուղղման դեմ առարկության դեպքում, ուղղումը համարվում է չընդունված և դրա հետ կապված չի ընդունվում որևէ միջոց: