Անցնել բովանդակությանը

ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄՃՓ ԳՐՔՈՒՅԿԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Կոնվենցիայի կիրառման ժամանակ.

ա) «ՄՃՓ գործողություն» հասկացությունը նշանակում է բեռի փոխադրում ուղարկման վայրի մաքսատնից նշանակման վայրի մաքսատուն սույն Կոնվենցիայում սահմանված ՄՃՓ ընթացակարգի պահպանմամբ,

բ) «ներմուծման կամ արտահանման տուրքեր և վճարներ» հասկացությունը նշանակում է մաքսային և բոլոր այլ տուրքերը, հարկերը, վճարները և այլ գումարները, որոնք գանձվում են ներմուծման կամ արտահանման, կամ բեռների ներմուծման կամ արտահանման հետ կապված, սակայն բացառելով գումարները և վճարները, որոնք մեծությամբ սահմանափակված են մինչև ցուցաբերված ծառայությունների մոտավոր արժեքը,

գ) «ճանապարհային տրանսպորտային միջոց» հասկացությունը նշանակում է ոչ միայն մեխանիկական ճանապարհային տրանսպորտային միջոց, այլև ցանկացած կցորդ կամ կիսակցորդ` նախատեսված այդպիսի տրանսպորտային միջոցով նրա բուքսիրավորման համար,

դ) «տրանսպորտային միջոցների կազմ» հասկացությունը նշանակում է կցված տրանսպորտային միջոցներ, որոնք ճանապարհային երթևեկությանը մասնակցում են որպես մեկ ամբողջություն,

ե) «բեռնարկղ» հասկացությունը նշանակում է տրանսպորտային սարքավորում (վանդակ, հանովի ցիստեռն կամ համանման սարքավորում).

i) որն իրենից ներկայացնում է ամբողջապես կամ մասնակիորեն փակ տարողություն` նախատեսված այնտեղ բեռներ տեղավորելու համար,

ii) որն ունի մշտական բնույթ և դրանից ելնելով բավական ամուր է, որպեսզի ծառայի բազմակի օգտագործման համար,

iii) հատուկ սարքված մեկ կամ մի քանի տրանսպորտային տեսակներով բեռների փոխադրման թեթևացման համար` առանց բեռների միջանկյալ բեռնաթափման,

iv) սարքված այնպես, որպեսզի թեթևացնի նրա ծանրաբեռնվածությունը, մասնավորապես, տրանսպորտի մի տեսակից մյուս տեսակի վրա,

v) սարքված այնպես, որպեսզի այն հեշտությամբ բեռնվի և բեռնաթափվի,

vi) որոնց ներքին ծավալը առնվազն 1 խորանարդ մետր է:

«Հանովի թափքերը» դիտվում են որպես բեռնարկղեր,

զ) «ուղարկման վայրի մաքսատուն» հասկացությունը նշանակում է Պայմանավորվող կողմի ցանկացած մաքսատուն, որտեղ ամբողջ բեռի կամ նրա մի մասի համար ՄՃՓ ընթացակարգի պահպանմամբ սկսվում է միջազգային փոխադրում,

է) «նշանակման վայրի մաքսատուն» հասկացությունը նշանակում է Պայմանավորվող կողմի մաքսատուն, որտեղ ամբողջ բեռի կամ նրա մի մասի համար ՄՃՓ ընթացակարգի պահպանմամբ ավարտվում է միջազգային փոխադրումը,

ը) «միջանկյալ մաքսատուն» հասկացությունը նշանակում է Պայմանավորվող կողմի ցանկացած մաքսատուն, որտեղով ՄՃՓ գործողության ընթացքում ներմուծվում կամ արտահանվում են ճանապարհային տրանսպորտային միջոց, տրանսպորտային միջոցների կազմ կամ բեռնարկղ,

թ) «անձ» հասկացությունը նշանակում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ,

ժ) «ծանրաքաշ կամ ծանրաշարժ բեռներ» հասկացությունը նշանակում է ցանկացած ծանր կամ ծանրաշարժ առարկա, որն իր քաշի, չափերի կամ բնույթի պատճառով սովորաբար չի փոխադրվում ճանապարհային փակ տրանսպորտային միջոցով կամ փափուկ բեռնարկղերով,

ժա) «երաշխիքային միավորում» հասկացությունը նշանակում է ՄՃՓ ընթացակարգը օգտագործող անձանց համար, որպես երաշխիք, Պայմանավորվող կողմի մաքսային մարմինների կողմից ճանաչված միավորում:

բ) Կիրառման ոլորտ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։