Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. ՄՃՓ գրքույկը չձևակերպելու դեպքում, կամ եթե այդ ձևակերպումը կատարվել է վերապահումներով, իրավասու մարմինները իրավունք չեն ունենա պահանջելու երաշխիքային միավորումից 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գումարների վճարումը, եթե այդ մարմինների կողմից ձևակերպման համար սկսած ՄՃՓ գրքույկի ընդունման ամսաթվից մեկամյա ժամկետում, նրանք գրավոր չեն ծանուցել երաշխիքային միավորմանը մաքսային ձևակերպումից հրաժարվելու կամ ձևակերպումը վերապահումով կատարելու մասին: Այդ դրույթը կիրառվում է նաև անօրինական կամ խաբուսիկ ձևով կատարված մաքսային ձևակերպման դեպքում, սակայն այս դեպքում ժամկետը սահմանվում է 2 տարի:

2. 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գումարների վճարման մասին պահանջը փոխանցվում է երաշխիքային միավորմանը առնվազն երեք ամիս անց այն օրվանից, երբ այդ միավորմանը ծանուցվել է գրքույկի մաքսային ձևակերպումից հրաժարվելու, այն վերապահումով ձևակերպելու կամ անօրինական կամ խաբուսիկ ձևով կատարված ձևակերպման մասին և ոչ ուշ, քան այդ օրվանից երկու տարվա ընթացքում: Սակայն, ինչ վերաբերում է վերոհիշյալ երկամյա ժամկետի ընթացքում դատարանի վարույթին փոխանցված գործերին, ապա վճարման մասին պահանջը փոխանցվում է դատարանի վճռի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

3. Պահանջվող գումարների վճարման համար երաշխիքային միավորումն ունի երեք ամիս ժամկետ` վճարման մասին պահանջը նրանց փոխանցելու օրվանից սկսած: Վճարված գումարները կվերադարձվեն միավորմանը, եթե վճարման մասին պահանջը նրան փոխանցելու օրվանից սկսած երկու տարվա ընթացքում մաքսային մարմիններին կներկայացվեն համոզիչ ապացույցներ այն մասին, որ տվյալ փոխադրման նկատմամբ որևէ խախտում տեղի չի ունեցել:

Գլուխ 3

ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների փոխադրում

ա) Տրանսպորտային միջոցների և բեռնարկղերի փոխադրումներ կատարելու թույլտվությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։