Հոդված 14
Հոդված 14
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք է վերապահում չճանաչել ճանապարհային տրանսպորտային միջոցների կամ բեռնարկղերի փոխադրում կատարելու թույլտվության գործողությունը, եթե դրանք չեն համապատասխանում վերոհիշյալ 12-րդ և 13-րդ հոդվածներում շարադրված պայմաններին: Այնուհանդերձ, Պայմանավորվող կողմերը չպետք է պահեն տրանսպորտային միջոցները կամ բեռնարկղերը, երբ հայտնաբերված անսարքությունները աննշան են և մաքսանենգության համար հնարավորություն չեն ստեղծում:
2. Մաքսային կնիքներով և կապարակնիքներով բեռների փոխադրման համար նոր օգտագործումից առաջ ցանկացած ճանապարհային տրանսպորտային միջոց կամ բեռնարկղ, որոնք այլևս չեն համապատասխանում նրանց թույլտվության համար հիմք ծառայած պայմաններին, կամ պետք է բերվեն նախնական տեսքի կամ կրկին պետք է թույլտվություն ստանան:
բ) ՄՃՓ գրքույկի կիրառմամբ փոխադրման ընթացակարգը