Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

1. Յուրաքանչյուր ճանապարհային տրանսպորտային միջոցի կամ բեռնարկղի համար կազմվում է ՄՃՓ մեկ գրքույկ: Սակայն, ՄՃՓ միացյալ գրքույկը կարող է կազմվել տրանսպորտային միջոցների կազմի կամ մի քանի բեռնարկղերի համար, որոնք բեռնված են ճանապարհային տրանսպորտային մեկ միջոցի վրա կամ տրանսպորտային միջոցների կազմի վրա: Այդ դեպքում ՄՃՓ գրքույկի բեռնային մանիֆեստում պետք է նշվի տրանսպորտային միջոցների կազմի մաս կազմող տրանսպորտային յուրաքանչյուր միջոցի կամ յուրաքանչյուր բեռնարկղի պարունակությունը:

2. ՄՃՓ գրքույկը գործում է միայն մեկ փոխադրման համար: Այն, գրքույկը մաքսային ձևակերպման ընդունելու համար, պետք է ունենա պոկվող թերթիկների առնվազն այնպիսի քանակ, որոնք անհրաժեշտ են տվյալ փոխադրումը իրականացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։