Հոդված 22
Հոդված 22
1. Բացառությամբ 5-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան մաքսային մարմինների կողմից կատարվող բեռների զննման դեպքերի, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի միջանկյալ մաքսատների աշխատակիցները ճանաչում են, որպես կանոն, մյուս Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինների կողմից դրված կնիքները և կապարակնիքները, պայմանով, որ դրանք վնասված չեն: Սակայն այդ աշխատակիցները կարող են լրացուցիչ դնել սեփական կնիքները և կապարակնիքները, եթե դա պայմանավորված է հսկողության անհրաժեշտությամբ:
2. Պայմանավորվող կողմերից ճանաչված մաքսային կնիքները և կապարակնիքները իրենց տարածքում օգտվում են այն նույն իրավական նորմերի պաշտպանությունից, ինչ և ազգային մաքսային կնիքները և կապարակնիքները: