Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

1. Սույն բաժնի դրույթները կիրառվում են միայն ծանրաքաշ կամ ծանրաշարժ բեռների փոխադրման նկատմամբ, որոնց սահմանումը տրված է սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի «ժ» կետում:

2. Եթե կիրառվում են սույն բաժնի դրույթները, ապա ծանրաքաշ կամ ծանրաշարժ բեռների փոխադրումը ուղարկման վայրի մաքսային մարմինների որոշմամբ կարող է իրականացվել չկնքված տրանսպորտային միջոցների կամ բեռնարկղերի օգնությամբ:

3. Սույն բաժնի դրույթները կիրառվում են միայն այն դեպքում, երբ ուղարկման վայրի մաքսային մարմինների կարծիքով ծանրաքաշ կամ ծանրաշարժ բեռները, ինչպես նաև դրանց հետ միաժամանակ փոխադրվող ցանկացած առարկաները կարելի է հեշտությամբ տարբերակել շնորհիվ դրանց նկարագրության, կամ օժտել դրանք մաքսային կնիքներով և կապարակնիքներով և/կամ տարբերանշաններով այնպես, որպեսզի կանխվի առանց տեսանելի հետքերի հիշատակված բեռների ցանկացած փոխարինում կամ առկախում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։