Հոդված 33
Հոդված 33
Ուղարկման վայրի մաքսային մարմինները կարող են պահանջել, որպեսզի փաթեթավորման թերթերը, ֆոտոնկարները, գծագրերը և այլն, որոնք անհրաժեշտ են համարվում փոխադրվող բեռների ճանաչման համար, կցված լինեն ՄՃՓ գրքույկին: Այդ դեպքում նրանք հաստատում են այդ փաստաթղթերը. նշված փաստաթղթերի մեկ օրինակը փակցվում է ՄՃՓ գրքույկի ներքին մասին և գրքույկի բոլոր մանիֆեստներում նշում է կատարվում այդպիսի փաստաթղթերի առկայության մասին: