Հոդված 39
Հոդված 39
Այն դեպքերում, երբ ՄՃՓ գործողությունները ճանաչված են ընդհանուր առմամբ ճիշտ կատարված.
1. Պայմանավորվող կողմերը ուշադրություն չեն դարձնում աննշան անճշտություններին, որոնք վերաբերում են նշված ժամկետների ու երթուղիների պահպանմանը:
2. Համանման ձևով, ՄՃՓ գրքույկի բեռնային մանիֆեստում նշված և ճանապարհային տրանսպորտային միջոցի, տրանսպորտային միջոցների կազմի կամ բեռնարկղի պարունակության միջև անճշտությունները ՄՃՓ գրքույկի տիրոջ կողմից չեն դիտվում որպես սույն Կոնվենցիայի խախտումներ, եթե իրավասու մարմիններին ներկայացվել են բավարար ապացույցներ այն մասին, որ այդ անճշտությունները սխալների արդյունք չեն, որոնք թույլ են տրվել դիտավորյալ կամ անփութությամբ բեռի բեռնման կամ ուղարկման կամ հիշատակված մանիֆեստը կազմելու ժամանակ: