Հոդված 53
Հոդված 53
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն օրվանից վեց ամիս հետո, երբ 52-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված պետություններից հինգը կստորագրեն Կոնվենցիան առանց վավերացման, ընդունման կամ հաստատման մասին վերապահման կամ ի պահ կհանձնեն վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերը:
2. Այն բանից հետո, երբ 52-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված հինգ պետություններ կստորագրեն այն առանց վավերացման, ընդունման կամ հաստատման մասին վերապահման կամ ի պահ կհանձնեն վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերը, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում մյուս բոլոր հաջորդ Պայմանավորվող կողմերի համար նրանց կողմից վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնելուց վեց ամիս հետո:
3. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին յուրաքանչյուր փաստաթուղթ, որն ի պահ է հանձնվել սույն Կոնվենցիայի ոււղղման ուժի մեջ մտնելուց հետո, վերաբերում է սույն Կոնվենցիայի փոփոխված տեքստին:
4. Ցանկացած նման փաստաթուղթ, որն ի պահ է հանձնվել ուղղումն ընդունելուց հետո, բայց մինչև դրա ուժի մեջ մտնելը, վերաբերում է սույն Կոնվենցիայի փոփոխված տեքստին, այդ ուղղման ուժի մեջ մտնելուց հետո: