Հոդված 6
Հոդված 6
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է թույլատրել միավորումներին, անմիջականորեն կամ իրենց թղթակիցներ հանդիսացող միավորումների միջոցով, ՄՃՓ գրքույկներ տալ և, որպես երաշխավոր, հանդես գալ 1-ին մասի 9-րդ հավելվածում շարադրված նվազագույն պայմանների և պահանջների պահպանմամբ: Այդ թույլտվությունը գործածությունից հանվում է, եթե 1-ին մասի 9-րդ հավելվածում շարադրված նվազագույն պայմանները և պահանջները այլևս չեն պահպանվում (ECE/TRANS/17/Amend. 19, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 17-ին):
2. Միավորումը տվյալ երկրում կարող է ճանաչվել միայն պայմանով, որ իր կողմից ներկայացված երաշխիքը ծածկում է իր կողմից այդ երկրում ստանձնած պատասխանատվությունը` կապված միջազգային կազմակերպության մեջ մտնող (որի կազմի մեջ է մտնում նաև տվյալ միավորումը) օտարերկրյա միավորումների կողմից տրված ՄՃՓ գրքույկի կիրառմամբ իրականացվող գործողությունների հետ:
3. Միավորումը ՄՃՓ գրքույկները տալիս է միայն այն անձանց, որոնց թույլ են տվել մասնակցել ՄՃՓ ընթացակարգին Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները, որոնց տարածքում տվյալ անձը մշտապես բնակվում է կամ հիմնադրվել է (ECE/TRANS/17/Amend. 19, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 17-ին):
4. ՄՃՓ ընթացակարգին մասնակցելու թույլտվությունը տրամադրվում է միայն այն անձանց, որոնք բավարարում են սույն Կոնվենցիային կից 9-րդ հավելվածի 2-րդ մասում շարադրված նվազագույն պայմանները ու պահանջները: Առանց վնասելու 38-րդ հոդվածին, այդ թույլտվությունը հետ է վերցվում, եթե այդ չափանիշների պահպանումը չի ապահովվում (ECE/TRANS/17/Amend. 19, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 17-ին):
5. ՄՃՓ ընթացակարգին մասնակցելու թույլտվությունը տրամադրվում է Կոնվենցիային կից 9-րդ հավելվածի 2-րդ մասում շարադրված ընթացակարգին համապատասխան (ECE/TRANS/17/Amend. 19, ուժի մեջ է մտել 1999թ. փետրվարի 17-ին):