Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Երաշխիքային միավորումը ստանձնում է պարտավորություն՝ վճարելու հասանելիք ներմուծման կամ արտահանման տուրքերը և գանձումները, ինչպես նաև ուշացման համար ցանկացած տոկոսներ, որոնք կարող են պահանջվել այն երկրի մաքսային օրենքներով և կանոններով, որտեղ հայտնաբերվել է ՄՃՓ գործողության հետ կապված խախտում: Երաշխիքային միավորումը պարտավորվում է վճարել վերոհիշյալ գումարները այն անձանց հետ համերաշխության պատասխանատվության կարգով, որոնք պետք է վճարեն այդ գումարները:

2. Այն դեպքերում, երբ այս կամ այն Պայմանավորվող կողմի օրենքներով և կանոններով չի նախատեսվում ներմուծման և արտահանման տուրքերի ու գանձումների վճարումը, ինչպես նախատեսված է վերոհիշյալ 1-ին կետում, ապա երաշխիքային միավորումը պարտավորվում է նույնանման պայմաններով վճարել ներմուծման և արտահանման տուրքերի ու գանձումների և ուշացման համար ցանկացած տոկոսների գումարին հավասար գումար:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է սահմանի գումարների առավելագույն չափը, որոնց վճարումը ՄՃՓ մեկ գրքույկով կարելի է պահանջել երաշխիքային միավորումից, վերոհիշյալ 1-ին և 2-րդ կետերի դրույթներին համապատասխան:

4. Երաշխիքային միավորումը պատասխանատու է դառնում ուղարկման վայրի մաքսատան երկրի իրավասու մարմինների հանդեպ, այդ մաքսատան կողմից ՄՃՓ գրքույկի ձևակերպման համար ընդունման պահից: Հաջորդ երկրներում, որոնց տարածքով ՄՃՓ ընթացակարգի պահպանմամբ շարունակվում է բեռների փոխադրումը, այդ պատասխանատվությունը սկսվում է բեռների ներմուծման պահից կամ, եթե ՄՃՓ գործողությունը դադարեցվում է 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին համապատասխան, ՄՃՓ գրքույկը ձևակերպելու համար այն մաքսատան կողմից ընդունելու պահից, որտեղ վերսկսվում է ՄՃՓ գործողությունը:

5. Երաշխիքային միավորումը պատասխանատվություն է կրում ոչ միայն ՄՃՓ գրքույկում թվարկված բեռների համար, այլև ցանկացած բեռի համար, որոնք թվարկված չլինելով այդ գրքույկում, գտնվում են ճանապարհային տրանսպորտային միջոցի կապարակնքված մասում կամ կապարակնքված բեռնարկղում: Միավորումը պատասխանատվություն չի կրում որևէ այլ բեռի համար:

6. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում հիշատակված տուրքերի և գանձումների գումարների որոշման նպատակով, ՄՃՓ գրքույկում գրանցված բեռներին վերաբերող տվյալները, կճանաչվեն գործող, քանի դեռ հակառակը չի ապացուցվի:

7. Երբ գալիս է սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում հիշատակված գումարների մուծման ժամկետը, իրավասու մարմինները պետք է, ըստ հնարավորության, պահանջեն այդ գումարների վճարումը անձից կամ անձանցից, որոնք անմիջականորեն պետք է վճարեն այդ գումարները, նախքան երաշխիքային միավորման նկատմամբ հայց հարուցելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։