Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «պահառուն» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Երաշխիքային ֆոնդը կառավարող անձը» բառերով.
2) 4-րդ մասը «հարկային մարմինը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Երաշխիքային ֆոնդը կառավարող անձը», իսկ «գործատուի» բառից հետո` «կամ Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Կենտրոնական բանկը և Երաշխիքային ֆոնդը կառավարող անձը Երաշխիքային ֆոնդի գործունեության արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ տեղեկություններ են փոխանակում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ձևով և կարգով:».
4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Մասնակիցների ռեեստր վարողը կամ հարկային մարմինը մասնակիցների վերաբերյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կարող է տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
1) տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների թիվը.
2) տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին կուտակային վճար կատարող մասնակիցների թիվը.
3) տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին միացած (սույն օրենքի 38-րդ կամ 39-րդ հոդվածի կամ 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տվյալ կենսաթոշակային ֆոնդն ընտրած) մասնակիցների թիվը.
4) այլ ֆոնդերի փայերի փոխանակման արդյունքում տվյալ կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերած մասնակիցների թիվը.
5) այլ կենսաթոշակային ֆոնդի ընտրության հիմքով տվյալ կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդին կուտակային վճարների կատարումը դադարեցրած մասնակիցների թիվը.
6) փայերի փոխանակման հիմքով տվյալ կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդից դուրս եկած մասնակիցների թիվը.
7) տարվա ընթացքում տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի` կենսաթոշակային տարիքը լրացող մասնակիցների թիվը և նրանց պատկանող փայերի քանակը.
8) տարվա ընթացքում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդից ծրագրային վճար ստացող մասնակիցների թիվը, նրանց պատկանող փայերի ընդհանուր քանակը և ընդհանուր հաշվարկային արժեքը.
9) սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ, 8-րդ և 9-րդ մասերով.
«7. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-6-րդ կետերում նշված տեղեկատվությունը կարող է ներկայացվել ըստ մասնակիցների տարիքային կազմի (նվազագույնը 5 տարվա բաշխվածությամբ), սեռի, մասնակիցներին պատկանող փայերի ընդհանուր քանակի և ընդհանուր հաշվարկային արժեքի, կատարված կուտակային վճարների չափի (նվազագույնը տասը հազար դրամի բաշխվածությամբ), ինչպես նաև ըստ մարզերի (Երևան քաղաքի):
8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը չի կարող ներկայացվել ավելի հաճախ, քան ամսական պարբերականությամբ:
9. Մասնակիցների ռեեստր վարողը և հարկային մարմինը պարտավոր են ապահովել իրենց մոտ առկա կամ հաշվարկման համար հիմք հանդիսացող այլ տեղեկատվության հասանելիության բացառումը կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների համար, որը կարող է օժանդակել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ի հայտ բերելու կոնկրետ մասնակցին կամ կոնկրետ գործատուին, որտեղ աշխատում է մասնակիցը:»: