Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետից հանել «և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց» բառերը.
2) 3-րդ մասի`
ա. «Կամավոր կերպով պարտադիր կուտակային բաղադրիչին միացած անձը վերը նշված հավաստումը պարտավոր է տրամադրել իր գործատուին (հարկային գործակալին), որը դրա հիման վրա կիրականացնի սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործողությունները:» բառերը փոխարինել «Մասնակիցների ռեեստրը վարողը սույն մասով սահմանված մասնակիցների մասին անմիջապես տեղեկացնում է հարկային մարմնին, իսկ հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկացնում է գործատուին:»,
բ. հանել երկրորդ պարբերությունը: