Անցնել բովանդակությանը

Հոդված 37

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 37.

Օրենքի 74-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «աշխատակիցներին» բառը փոխարինել «վարձու աշխատողներին» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.

«7. Գործատուի ձեռք բերած կամավոր կենսաթոշակային սխեմայի մասնակիցը, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, իրավունք ունի ներկայացնելու իր կուտակած միջոցները (իրեն պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հաշվարկային արժեք, վճարված ապահովագրավճարներ, այլ հատուցումներ` նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ միայն սույն օրենքի 65-րդ հոդվածի 8-րդ մասի 1-6-րդ կետերով, ինչպես նաև սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում, եթե առաջին կուտակային վճարի կատարման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի:

8. Գործատուի ձեռք բերած կամավոր կենսաթոշակային սխեմայի մասնակիցը սույն օրենքի 66-րդ հոդվածի 1.1-ին մասով կամ 68-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքը ձեռք է բերում`

1) գործատուի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո.

2) գործատուի և տվյալ կենսաթոշակային ֆոնդի (նրա կառավարչի) կամ ապահովագրական ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագիրը լուծվելուց հետո.

3) գործատուի լուծարվելուց հետո:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։