Հոդված 26
Հոդված 26.
Օրենքի 58-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «օրենքով սահմանված կարգով վճարելու դեպքում» բառերը փոխարինել «վճարելու, իսկ դատական կարգով անուիտետի մնացորդային գումարն անժառանգ ճանաչվելու պարագայում` պետական բյուջե փոխանցելու դեպքում».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ապահովագրական ընկերության կողմից տասներկուամսյա ժամանակահատվածում երկու և ավելի անգամ անուիտետ չվճարելու, ինչպես նաև երկու և ավելի անգամ անուիտետի պայմանագրի որևէ այլ խախտում թույլ տալու դեպքում անուիտետ ստացող անձը կամ նրա ամուսինը կամ նրանց լիազորված անձն իրավունք ունի իր նախաձեռնությամբ միակողմանի լուծելու անուիտետի պայմանագիրը` ապահովագրական ընկերությունից պահանջելով վճարելու մնացորդային գումարը և պատճառած վնասները:»: