Հոդված 30
Հոդված 30.
Օրենքի 61-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կենսաթոշակային ֆոնդերի փայերը և անուիտետի մնացորդային գումարը կարող են ժառանգության կարգով փոխանցվել միայն ֆիզիկական անձանց, իսկ դատական կարգով անժառանգ ճանաչվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա ընդհանուր հաշվարկային արժեքով հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկի չափով (կամ դրանից պակաս) կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգի ընտրությամբ փոխանցվում են վերջինիս կենսաթոշակային հաշվին կամ սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով մարվում են, և մարման արդյունքում ստացված միջոցները վճարվում են ժառանգին միանվագ վճարի տեսքով: Հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկի չափը գերազանցող փայերը ենթակա են պարտադիր փոխանցման ժառանգի պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվին, բացառությամբ, եթե ժառանգը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի և չունի մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացված կենսաթոշակային հաշիվ:».
3) 5-րդ մասը «ֆոնդի փայերը» բառերից հետո լրացնել «համապատասխան չափով» բառերով, իսկ վերջին նախադասությունը հանել.
4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Եթե մահացած մասնակիցը չունի ժառանգ, կամ եթե մասնակցի մահվան օրվանից 3 տարվա ընթացքում ժառանգներից ոչ մեկը դիմում չի ներկայացրել մասնակիցների ռեեստրը վարողին մահացածի փայերը որպես օրինական ժառանգի սեփականություն ընդունելու մասին, ապա մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին:
Մահացած մասնակցին պատկանող փայերը մասնակցի մահվանից 3 տարի հետո Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի դիմումի հիման վրա դատական կարգով կարող են ճանաչվել անժառանգ: Անժառանգ ճանաչված փայերը մարվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից, և ձևավորված դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».
5) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Սույն հոդվածի 7-րդ մասի կանոնները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո` 10 տարվա ընթացքում, մասնակցի կուտակային կենսաթոշակային հաշվին չի մուտքագրվել որևէ գումար, կամ չի տրվել ծախս կատարելու որևէ հանձնարարական:»: