Անցնել բովանդակությանը

Հոդված 36

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36.

Օրենքի 68-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Տարբեր կառավարիչների կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակումն իրականացվում է փոխանակման պահանջը ներկայացվելու օրվա (ժամի) համար որոշվող հետգնման (մարման) և նոր փայեր տեղաբաշխելու օրվա (ժամի) համար որոշվող տեղաբաշխման գներով:

Կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայը հետ է գնվում (մարվում է) ֆոնդի մասնակցի կողմից համապատասխան պահանջ ներկայացվելու պահից հետո «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) հետգնման գնով:

Կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայը տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահից հետո «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով, եթե կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված չէ, որ փայը տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահի դրությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով:».

2) 8-րդ մասը «կարգով» բառից հետո լրացնել «և պայմաններով» բառերով.

3) 9-րդ մասի 2-րդ կետի «ծրագրային վճարի տեսքով» բառերը փոխարինել «ժամկետային պարբերական վճարների տեսքով, ընդ որում, պարբերական վճարների տեսքով կենսաթոշակի վճարման համար մարվող կենսաթոշակային ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) եռամսյակային կտրվածքով չեն կարող գերազանցել առաջին պարբերական վճարը կատարելու պահին անձին պատկանող տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) 10 տոկոսը, իսկ տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի գծով պարբերական վճարների կատարման ժամկետը չի կարող պակաս լինել 3 տարուց» բառերով.

4) 15-րդ մասի «մարելու դեպքի» բառերը փոխարինել «մարելու, կենսաթոշակային ֆոնդի դադարեցման (լուծարման) և կենսաթոշակային ֆոնդի կառավարումն առանց իր համաձայնության այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի փոխանցելու դեպքերի» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։