Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «հաշվետվությունները» բառը փոխարինել «հաշվարկները» բառով, «10-օրյա ժամկետում» բառերը` «առավելագույնը 10-օրյա ժամկետում» բառերով, իսկ երկրորդ նախադասության «Այն անձանց համար, որոնց վերաբերյալ» բառերը փոխարինել «Եթե հարկային գործակալների, ինքնազբաղված անձանց, հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի մոտ աշխատող` պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից հանդիսացող վարձու աշխատողների կամ այդ գործատուից պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացված» բառերով.
2) 3-րդ մասի «բ» կետի «սոցիալական քարտի համարը կամ սոցիալական քարտ» բառերը փոխարինել «հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ» բառերով.
3) 4-րդ մասից հանել «բացառությամբ հարցը ըստ էության լուծող դատական ակտի և ստուգման ակտի արդյունքում կատարված ճշտումների հիման վրա» բառերը: