Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23.

Օրենքի 52-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Երաշխիքային ֆոնդը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, հատուցման դեպքի առկայության փաստը հաստատված համարելու դեպքում հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմին նրա մասնաբաժինը ստանալու նպատակով և այն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված տարբերության գումարը փոխանցում է մասնակիցների ռեեստրը վարողին:».

2) 7-րդ մասը «լիազորված մարմնի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի» բառերով.

3) 8-րդ մասի «Երաշխիքային ֆոնդի» բառերը փոխարինել «Երաշխիքային ֆոնդը կառավարող անձի» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։