Անցնել բովանդակությանը

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28.

Օրենքի 60-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 60. Միանվագ վճարը

«1. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կամ «գ» կետերով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից միանվագ վճարի տեսքով կենսաթոշակի ստացման դիմում ներկայացվելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը տասը աշխատանքային օրվա ընթացքում մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարման հաշվին կատարում է միանվագ վճար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի կողմից համատեղ սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում միանվագ վճարը չկատարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր կետանցված օրվա համար մասնակցին վճարում է տույժ՝ չվճարված գումարի 0.01 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված տույժ վճարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի հետադարձ պահանջ ներկայացնելու տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին, եթե կետանցը տեղի է ունեցել պահառուի մեղքով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։