Հոդված 32
Հոդված 32.
Օրենքի 63-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «համապատասխանում 62-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին» բառերը փոխարինել «ներկայացվել սահմանված ժամկետում կամ չի համապատասխանում սույն օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ձևին» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից սույն օրենքի 62-րդ հոդվածով նախատեսված դիմումը սահմանված պահանջները չբավարարելու հիմքով մերժվելու դեպքում ժառանգը պետք է ներկայացնի սահմանված պահանջները բավարարող դիմում:»: