Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 60.1-ին հոդվածով.

«Հոդված 60.1

. Մասնակցի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջը

1. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1) մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.

2) մասնակիցը առողջական ծայրահեղ ծանր վիճակում է և հիվանդ է կենսական կարևոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի մասնակիցը մշտական բնակության նպատակով մեկնել է օտարերկրյա պետություն, և դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

4) Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում մասնակիցը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին՝ կցելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր:

3. Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվում են, և համապատասխան միջոցները վճարվում են նրան սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով` մասնակցի դիմումը և հավաստող փաստաթղթերն ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված հիմքով մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները հօգուտ մասնակցի փոխանցվում են համապատասխան օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Եթե համապատասխան օտարերկրյա պետությունում անձը չի մասնակցում կուտակային կենսաթոշակային համակարգի, կամ միջոցների փոխանցումն անհնար է որևէ այլ օբյեկտիվ պատճառով, ապա նա իր միջոցները կարող է ստանալ բացառապես սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։