Հոդված 33
Հոդված 33.
Օրենքի 65-րդ հոդվածում`
1) 6-րդ մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը.
2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնելու իր կուտակած միջոցները (իրեն պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հաշվարկային արժեք, ավանդի գումար, ներառյալ` հաշվեգրված տոկոսները, վճարված ապահովագրավճարներ, այլ հատուցումներ` նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ, եթե տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանը առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի, բացառությամբ սույն օրենքի 74-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ մասերով.
«8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված միանվագ վճար կատարելու համար պայմանագրով կարող են նախատեսվել առավել մեծ մարման վճար, տուգանք և (կամ) ավելի ցածր տոկոսներ, բացառությամբ, եթե նման պահանջը ներկայացվել է հետևյալ դեպքերում.
1) մասնակիցը օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.
2) մասնակիցը առողջական ծայրահեղ ծանր վիճակում է և հիվանդ է կենսական կարևոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որ հավաստվում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի եզրակացությամբ.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացին մշտական բնակության նպատակով մեկնել է օտարերկրյա պետություն, և դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
4) Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրյա քաղաքացին վերադառնում է իր մշտական բնակության երկիր.
5) կամավոր կենսաթոշակային ֆոնդը դադարեցվել (լուծարվել) է, և մասնակիցը «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի ներկայացրել բաշխման ենթակա ակտիվների հաշվին այլ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերելու պահանջ.
6) բանկը կամ ապահովագրական ընկերությունը լուծարման գործընթացում է, կամ ապահովագրական ընկերությունը համապատասխան ապահովագրական պորտֆելը փոխանցել է այլ ապահովագրական ընկերության.
7) տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանը առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է ավելի քան տասը տարի:
9. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող է սահմանվել սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված մարման վճարի, տուգանքի և (կամ) տոկոսների առավելագույն չափ:»: