Հոդված 31
Հոդված 31.
Օրենքի 62-րդ հոդվածում`
1) 2-րդ մասում`
ա. 2-րդ և 6-րդ կետերի «սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ» բառերը փոխարինել «հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) կենսաթոշակային ֆոնդի ժառանգված փայերի ժառանգման ձևի (փոխանցում ժառանգի կենսաթոշակային հաշվին կամ մարում) և չափի (յուրաքանչյուր ձևի գծով) վերաբերյալ ժառանգի ընտրությունը.»,
գ. 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) իր անհատական բանկային հաշվի վավերապայմանները.»,
ե. վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ մասի առաջին նախադասության «3» թիվը փոխարինել «10» թվով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը հետ են գնվում (մարվում են) դրանց հետգնման (մարման) պահանջ ներկայացվելու պահի դրությամբ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի հետգնման գնով:».
4) 6-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Երեք տարվա ընթացքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը չներկայացնելու դեպքում ֆինանսական ոլորտի կառավարման մարմնի դիմումի հիման վրա կենսաթոշակային ֆոնդի փայերը դատական կարգով կարող են ճանաչվել անժառանգ: Դատական կարգով անժառանգ ճանաչվելու դեպքում փայերը մարվում են, և մարման արդյունքում առաջացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»: