Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետը «օրենքի» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի և հավելված 2-ի ցանկերում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) բազային եկամուտ` աշխատավարձ ու դրան հավասարեցված այլ վճարումներ, ձեռնարկատիրական և նոտարական գործունեությունից, այդ թվում` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից և «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեությունից ստացման ենթակա եկամուտ (աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը)».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) պայմանագրային եկամուտ` քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից ստացված եկամուտ (բացառությամբ անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին վճարված եկամուտների)».

4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) ինքնազբաղված անձ՝ օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող` վարձու աշխատող, պայմանագրային եկամուտ ստացող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից եկամուտ ստացող գյուղատնտեսական արտադրանք արտադրող, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող), ինչպես նաև «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի և հավելված 2-ի ցանկերում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատեր».

5) 12-րդ կետի «ֆոնդի կառավարչին կամ պահառուին» բառերը փոխարինել «ֆոնդի կառավարչին, պահառուին, ինչպես նաև երաշխիքային ֆոնդը կառավարող անձին» բառերով, իսկ «ֆոնդի կառավարիչը կամ պահառուն» բառերը` «ֆոնդի կառավարիչը, պահառուն, ինչպես նաև երաշխիքային ֆոնդը կառավարող անձը» բառերով.

6) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31) հանրային ծառայության համարանիշ՝ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համարանիշ».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-րդ, 34-րդ և 35-րդ կետերով.

«33) հարկային գործակալ` ըստ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

34) վարձու աշխատող` գործատուի (այդ թվում` հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի) հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձ (բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց).

35) գործատու` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձ, օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկ, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, անհատ ձեռնարկատեր, հիմնարկ, տեղական ինքնակառավարման մարմին, ինչպես նաև նոտար, որն աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կամ օրենքով սահմանված կարգով փաստացի օգտագործում է քաղաքացիների աշխատանքը (ծառայությունները)` նրանց վճարելով եկամուտներ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։