Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին հոդվածով.

«Հոդված 21.1. Կենսաթոշակային գաղտնիքի տրամադրումը երաշխիքային ֆոնդը կառավարող անձին

1. Բացի սույն օրենքի 18-րդ հոդվածի 5.1-ին մասով սահմանված տեղեկությունների փոխանակումից, երաշխիքային ֆոնդը կառավարող անձը Կենտրոնական բանկից կամ կենսաթոշակային գաղտնիքին տիրապետող այլ անձանցից կենսաթոշակային գաղտնիք կազմող (պարունակող) այլ տեղեկատվություն կարող է ստանալ միայն մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների հատուցման դեպք առաջանալու դեպքում` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։