Հոդված 15
Հոդված 15.
Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի «կառավարչի ինքնալուծարման» բառերը փոխարինել «կառավարչին լուծարման նախնական համաձայնություն տալու կամ նրա լիցենզիան» բառերով.
2) 6-րդ մասի «կառավարչի գործունեության դադարման» բառերը փոխարինել «կառավարումն այլ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի փոխանցվելու» բառերով.
3) 7-րդ մասի «Սույն հոդվածով սահմանված կարգով» բառերը փոխարինել «Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի լիցենզիան կամ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ինքնալուծարման կամ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու հիմքով» բառերով: