Հոդված 35
Հոդված 35.
Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ մասերով.
«1.1. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ բանկից պահանջելու իր կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը կամ դրա մի մասը փոխանցելու իր` այլ բանկում բացված կուտակային կենսաթոշակային ավանդային հաշվին: Սույն մասով նախատեսված փոխանցման համար բանկի կողմից գանձվող վճարի առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը, և այն կախված է փոխանցող բանկի կողմից մատուցվող կենսաթոշակային սխեմային մասնակցի մասնակցության ժամկետից:
1.2. Բանկի լուծարման գործընթացում նախքան մասնակցի կուտակային կենսաթոշակային ավանդի գումարը մասնակցին միանվագ վճարելը բանկը պարտավոր է գրավոր և պատշաճ ձևով առաջարկել նրան այդ գումարը առանց որևէ վճարի փոխանցել նրա` այլ բանկում բացված կուտակային կենսաթոշակային ավանդային հաշվին: Սույն մասով սահմանված առաջարկն ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում մասնակցի կողմից համապատասխան պահանջ չներկայացվելու դեպքում համապատասխան միջոցները միանվագ վճարվում են մասնակցին:
1.3. Սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված կենսաթոշակային ավանդի գումարի փոխանցումը չի համարվում մասնակցի կողմից դրանց միանվագ ստացում:»: