Հոդված 11
Հոդված 11
Հսկողություն
Հարցման դեպքում հայցվող մաքսային ծառայությունը իրականացնում է հսկողություն և ապահովում հայցող մաքսային ծառայությանը այն տեղեկատվության փոխանցումը, որը վերաբերում է.
ա) տրանսպորտային միջոցներում տեղադրված կամ պահեստավորված բեռին, որն օգտագործվել է կամ կան կասկածներ, որ օգտագործվել է հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում մաքսային իրավախախտում կատարելու ժամանակ,
բ) տրանսպորտային միջոցներին, որոնք օգտագործվել են կամ կան կասկածներ, որ օգտագործվել են հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում մաքսային իրավախախտում կատարելու ժամանակ,
գ) շինություններին, որոնք օգտագործվել են կամ դրանց վերաբերյալ կան կասկածներ, որ օգտագործվել են հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում մաքսային իրավախախտում կատարելու ժամանակ,
դ) անձանց, որոնք հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում խախտել են մաքսային օրենսդրությունը կամ կասկածվում են դրանում, հատկապես այն անձանց, որոնք ժամանում են կամ մեկնում հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքից: