Հոդված 20
Հոդված 20
Անձնական տվյալների պաշտպանություն
1. Սույն Համաձայնագրի հիման վրա անձնական տվյալների փոխանակում չի թույլատրվում, քանի դեռ Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածին համապատասխան` չպայմանավորվեն այն մասին, որ այդ տվյալները օգտվելու են այն պաշտպանության աստիճանից, որը բավարարում է տեղեկատվությունը տրամադրած Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրության պահանջներին:
2. Սույն հոդվածին համապատասխան` Պայմանավորվող կողմերը միմյանց կտրամադրեն տեղեկություններ` անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող իրենց օրենսդրության մասին:
3. Անձնական տվյալների պաշտպանության հիմնական սկզբունքները պարունակվում են սույն Համաձայնագրի Հավելված 1-ում, որը հանդիսանում է Համաձայնագրի անբաժանելի մասը:
Գլուխ VIII
Բացառություններ