Հոդված 18
Հոդված 18
Դրույթներ հրավիրված պաշտոնատար անձանց համար
1. Մի Պայմանավորվող կողմի պաշտոնատար անձինք, սույն Համաձայնագրի դրույթների համաձայն, որոնք գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում, ներկա գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում պետք է ի վիճակի լինեն ներկայացնելու իրենց ինքնությունը և պաշտոնական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր: Այդ անձինք ունեն միայն խորհրդատվական գործառույթներ, եթե Պայմանավորվող կողմերը չունեն այլ պայմանավորվածություն:
2. Հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվելու ժամանակ պաշտոնատար անձինք օգտվում են այնպիսի պաշտպանության աստիճանից, որից օգտվում են մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության պաշտոնատար անձինք և պատասխանատվություն են կրում իրենց կողմից կատարված ցանկացած իրավախախտման համար` այն տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան:
Գլուխ VII
Տեղեկատվության օգտագործումը, դրա գաղտնիությունը և պաշտպանությունը