Հոդված 4
Հոդված 4
1. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները թմրադեղերի, հոգեներգործուն նյութերի և բաղադրանյութերի (պրեկուրսորների) ապօրինի շրջանառության կանխարգելմանը, հետաքննությանը և դադարեցմանն ուղղված գործողությունների ակտիվացման նպատակով առանց նախնական հարցման և հնարավորին սեղմ ժամկետներում միմյանց հայտնում են տեղեկություններ`
ա) թմրադեղերի, հոգեներգործուն նյութերի և բաղադրանյութերի (պրեկուրսորների) ապօրինի շրջանառության մեջ ներգրավված` հայտնի կամ կասկածվող անձանց վերաբերյալ,
բ) թմրադեղերի, հոգեներգործուն նյութերի և բաղադրանյութերի (պրեկուրսորների) ապօրինի շրջանառության համար օգտագործվող տրանսպորտային միջոցների` ներառյալ բեռնարկղերի, և փոստային առաքումների վերաբերյալ, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողության նոր մեթոդների մասին:
2. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները առանց նախնական հարցման միմյանց տեղեկացնում են թմրադեղերի, հոգեներգործուն նյութերի և բաղադրանյութերի (պրեկուրսորների) ապօրինի շրջանառության կիրառվող ձևերի, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողության նոր մեթոդների մասին:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների կողմից ստացված տեղեկությունները, հաղորդագրությունները և փաստաթղթերը կարող են փոխանցվել նաև այլ պետական մարմիններին, որոնք զբաղվում են թմրադեղերի, հոգեներգործուն նյութերի և բաղադրանյութերի (պրեկուրսորների) ապօրինի շրջանառության դեմ պայքարով: