Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Վերահսկելի մատակարարումներ

1. Պայմանավորվող կողմերը փոխադարձ համաձայնության հիման վրա և իրենց պետությունների իրավասու մարմինների վերահսկողության ներքո կարող են ընդունել որոշում` վերահսկելի մատակարարումների մեթոդի իրականացման վերաբերյալ:

2. Եթե վերահսկելի մատակարարումների իրականացումը չի մտնում մաքսային ծառայության լիազորությունների մեջ, ապա այդ մաքսային ծառայությունը համագործակցության նպատակով դիմում է համապատասխան իրավասություն ունեցող այլ ազգային մարմիններին:

3. Վերահսկելի մատակարարման մեթոդի իրականացման մասին որոշումը կայացվում է միայն որոշակի դեպքերում:

4. Վերահսկելի մատակարարմանը ենթակա ապօրինի բեռները, իրավասու մարմինների փոխհամաձայնությամբ, կարող են կանգնեցվել: Այդ մարմինները կարող են թույլատրվել շարունակելու դրանց ընթացքը անփոփոխ վիճակում կամ ամբողջությամբ կամ մասամբ փոխարինված վիճակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։