Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

ա) մաքսային ծառայություն նշանակում է`

Հայաստանի Հանրապետության Կառավարության համար` Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե,

Վրաստանի Կառավարության համար` Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայություն և Վրաստանի ներքին գործերի նախարարություն,

բ) մաքսային պահանջ նշանակում է սույն Համաձայնագրով նախատեսված ցանկացած մաքսային վճարներ, ինչպես նաև լրացուցիչ հարկեր և տուրքեր, ժամանակին չվճարված հարկեր, տույժեր և ցանկացած այլ գումարներ` կապված նշված վճարների հետ, որոնց գանձումն անհնար է իրականացնել Պայմանավորվող կողմերից մեկի կողմից,

գ) մաքսային օրենսդրություն նշանակում է` Պայմանավորվող կողմերի պետությունների օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերի համախումբ, որոնք կարգավորում են ապրանքների, ձեռքի ուղեբեռի, ուղևորների բեռի, արժութային և այլ արժեքների, միջազգային փոստային առաքումների ներմուծման, արտահանման և տարանցման, մաքսատուրքերի և մաքսային այլ վճարների գանձման, արտոնությունների տրամադրման, արգելքների և սահմանափակումների սահմանման, ինչպես նաև Պայմանավորվող կողմերի պետությունների մաքսային սահմաններով ապրանքների տեղափոխման նկատմամբ հսկողության հետ կապված հարաբերությունները,

դ) մաքսային իրավախախտում նշանակում է` մաքսային օրենսդրության ցանկացած խախտում կամ խախտման փորձ,

ե) տեղեկատվություն նշանակում է` ցանկացած մշակված տվյալներ կամ սկզբնական տեղեկատվություն, ինչպես նաև փաստաթղթեր, հաշվետվություններ և ցանկացած ձևաչափով ներկայացված ծանուցումներ, այդ թվում դրանց էլեկտրոնային տարբերակներ կամ հաստատված պատճեններ,

զ) պաշտոնատար անձ նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության աշխատակից,

է) անձ նշանակում է` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ,

ը) անձնական տվյալներ նշանակում է` ցանկացած տվյալներ ֆիզիկական անձի մասին, որի ինքնությունը հաստատված է կամ պետք է հաստատվի,

թ) հայցող մաքսային ծառայություն նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայություն, որը դիմել է օգնության խնդրանքով,

ժ) հայցվող մաքսային ծառայություն նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայություն, որին դիմել են օգնության խնդրանքով,

ի) թմրադեղեր նշանակում է` 1961 թվականի` «Թմրամիջոցների մասին» ՄԱԿ-ի միասնական կոնվենցիայի, համապատասխան փոփոխություններով և լրացումներով հանդերձ, ցանկերում ընդգրկված նյութեր,

լ) հոգեներգործուն նյութեր նշանակում է` 1971 թվականի` «Հոգեներգործուն նյութերի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, համապատասխան փոփոխություններով և լրացումներով հանդերձ, ցանկերում ընդգրկված նյութեր,

խ) բաղադրանյութեր (պրեկուրսորներ) նշանակում է` 1988 թվականի` «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ցանկերում ընդգրկված թմրադեղերի և հոգեներգործուն նյութերի արտադրության համար հսկողության տակ օգտագործվող քիմիական նյութեր,

ծ) վերահսկելի մատակարարում նշանակում է` մեթոդ, որով թույլատրվում է թմրադեղերի, հոգեներգործուն նյութերի կամ բաղադրանյութերի կամ այլ ապօրինի կամ կասկածելի ապրանքների քանակությունների ներմուծումը, արտահանումը կամ տարանցումը Պայմանավորվող կողմի պետության տարածքով` Պայմանավորվող կողմերի պետությունների իրավասու մարմինների գիտությամբ և նրանց հսկողության ներքո` մաքսային օրենսդրության խախտումներում ներգրավված կամ կասկածվող անձանց հայտնաբերման նպատակով:

Գլուխ II

Համաձայնագրի կիրառման ոլորտները

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։