Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Տեղեկատվության առանձին տեսակներ

1. Հարցման դեպքում հայցվող մաքսային ծառայությունը տրամադրում է հայցող մաքսային ծառայությանը հետևյալ տեղեկատվությունը.

ա) արդյոք հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածք ներմուծված ապրանքը օրինական կերպով է արտահանվել հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածք,

բ) արդյոք հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքից արտահանված ապրանքը օրինական կերպով է ներմուծվել հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածք, ինչպես նաև ապրանքի վրա տարածված մաքսային ընթացակարգերի վերաբերյալ:

2. Փոխանցված տեղեկություններում նշվում են մաքսային ռեժիմների տեսակն ու արդյունքները, որոնց համապատասխան ձևակերպվել են ապրանքները: Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ապրանքները վերաարտահանվում են այլ Կողմի պետության տարածքից:

3. Մաքսային ծառայությունները, հարցման հիման վրա, միմյանց տեղեկացնում են այն մասին, որ իրենց պաշտոնատար անձանց կողմից տրամադրված տեղեկությունները, տեղեկատվությունը կամ այլ փաստաթղթերը իսկական են և պարունակում են բոլոր անհրաժեշտ տվյալները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։