Հոդված 17
Հոդված 17
Հայցող մաքսային ծառայության պաշտոնատար անձանց ներկա գտնվելը հայցվող մաքսային ծառայության հրավերով
Երբ հայցվող մաքսային ծառայությունը նպատակահարմար կամ պարտադիր կհամարի հարցման կատարմանն ուղղված միջոցառումների անցկացման ժամանակ, հայցող մաքսային ծառայության պաշտոնատար անձի ներկայությունը այն պետք է դրա մասին ծանուցի հայցող մաքսային ծառայությանը և հրավիրի դրա պաշտոնատար անձին: Այդպիսի մասնակցությունը պետք է տեղի ունենա 16 և 18 հոդվածների դրույթներին և հայցվող մաքսային ծառայության առաջադրած պայմաններին համապատասխան: