Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Հարցման ձևն ու բովանդակությունը

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում օգնություն ցուցաբերելու մասին հարցումը ուղարկվում է անմիջապես մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը: Հարցումը պետք է ուղարկվի գրավոր կամ էլեկտրոնային ձևով ռուսերեն լեզվով և ուղեկցվի ցանկացած տեղեկատվությամբ, որը կարող է համարվել անհրաժեշտ դրա կատարման համար: Հայցվող մաքսային ծառայությունը կարող է պահանջել էլեկտրոնային միջոցներով փոխանցված հարցման գրավոր հաստատումը: Որոշակի հանգամանքների դեպքերում հարցումը կարող է կատարվել բանավոր: Այդպիսի հարցումը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է հաստատվի գրավոր ձևով:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կազմված հարցումը պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը.

ա) հայցող մաքսային ծառայության անվանումը,

բ) հղում սույն Համաձայնագրի վրա,

գ) գործի էության և դրա իրավական բաղադրիչների համառոտ նկարագիրը, հայցվող օգնության ձևը,

դ) հավելվածներ (փաստաթղթերի պատճեններ, որոնց վրա արված են հղումներ հարցման տեքստում, ինչպես նաև պայմանագրերի, հաշիվների (ինվոյսների), մաքսային հայտարարագրերի, տրանսպորտային և այլ փաստաթղթերի պատճենները),

ե) գործողությունների հստակ ցանկը, որոնց կատարումը հարցվում է,

զ) մաքսային ռեժիմի տեսակը,

է) այն անձանց անունները և հասցեները, որոնց վերաբերում է հարցումը, եթե դրանց ինքնությունը հայտնի է,

ը) հարցման կատարման համար անհրաժեշտ ցանկացած այլ տեղեկատվություն:

3. Հարցումների շրջանակում գրագրությունը և տեղեկատվության փոխանակումը կատարվում են ռուսերեն լեզվով:

4. Այդ դեպքում, եթե հայցող մաքսային ծառայությունը պահանջում է հարցման կատարումը ըստ որոշակի ընթացակարգի, հայցվող մաքսային ծառայությունն այդ պահանջը կատարում է իր ներքին օրենսդրության համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։